Բոլոր խաղերը խաղացինք, երկրի բոլոր հարցերը լուծեցինք ու մեկ էլ հանգստյան օրերին ոմանք պարզեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առնչվող գրքի շուրջ կարելի է աղմուկ բարձրացնել ու սենսացիա սարքել: Բա չեք ասի` Ծառուկյանը գիրք է գրել:
Հետագա ընթացքը նույնպես կանխագուշակելի էր. հաջորդ օրը ԲՀԿ-ից որևէ մեկը պետք է պարզաբանում տար: Ու սրանով թեման կարելի էր փակված համարել: Իրոք որ Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անգլերեն լեզվով հրատարակվել է մի ծավալուն աշխատություն՝ հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ, ուր իմի են բերված աշխարհով մեկ սփռված մեր մշակութային գանձերն ու դրանց ներկա վիճակը, որոնք այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ են: Աշխարհի բազմաթիվ համալսարաններ եւ հայագիտական կենտրոններ որպես նվեր ստացել են այդ ուսումնասիրությունը, որը նրանց համար եզակի աղբյուրներից է՝ համապարփակ կերպով ծանոթանալու աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգությանը։
Այս տեղեկատվությամբ կարելի էր սահմանափակվել, եթե մենք բոլորս չհասկանանք, պրովոկացված աղմուկի ենթատեսքտերը:
Բոլոր երկրներում ազդեցիկ ու հայտնի մարդիկ գրքեր են գրում` նախագահներ, դերասաններ, գործարարներ, քաղաքական-հասարակական գործիչներ, հոգևորականներ և այլն: Պարզ է, որ նրանք թուղթն ու գրիչը առած գիշեր–ցերեկ չեն գրում հարյուրավոր էջերը: Դա նորմալ, ընդունված մշակույթ է, երբ այս կամ այն հայտնի դեմքի գրքի ստեղծման համար ձևավորվում է աշխատանքային խումբ, որը պարբերական հաճախականությամբ ղեկավարի մոտ հավաքվում, քննարկում և թղթին է հանձնում հիմնական գաղափարները:
Պարզ է չէ, որ Պուտինը, Քլինթոնը, հայտնի դերասանները և այլոք, բան ու գործ թողած գիրք գրելով չեն զբաղված: Կա գաղափար, կա մեխանիզմ, կա աշխատանքային խումբ և կա նպատակահարմարության խնդիր:
Նույն կերպ պարզ է, որ Գ. Ծառուկյանը մի տարի չէր թողելու բոլոր հարցերն ու ոլորտները, փակվելու մի սենյակում ու գրելու այդ, իրոք, ծավալուն ու կարևոր աշխատությունը: Սա է իրականությունը. պարզ մարդկային հարց, որից սենսացիա ոչ մի կերպ չի սարքվում:
Գործի արդյունքն այն է, որ ստղեծվել է մի աշխատություն, որը օտարին հասկանալի լեզվով է ու հասցեական ուղարկվել է գիտական, կրթական և մշակութային հեղինակավոր կենտրոններ:
Մենք սովոր ենք, երբ մի տեղ հայկական մշակութային օջախ է քանդվում լաց ու կոծներս դնենք ու նամակներ ուղարկենք ՅՈՒՆԵՍԿՕ: Սա հեշտ է. սա, իրոք, մեր ձեռագիրն է: Բայց երբ մեկը նախաձեռնում է հիմնավոր աշխատություն, ամբողջությամբ ֆինանսավորում է այն ու հասցնում շահագրգիռ հաստատություններին` մենք կարող ենք միայն չարախնդալ:
Լավ, եթե սա խաղի կանոն է, ապա մենք պիտի ամեն օր քահ-քահ ծիծաղենք մեր բարձրաստիճան պաշտոնյաների բոցաշունչ տեքստերի վրա, որոնք ոչ միայն իրենք չեն գրել, այլև հաճախ դժվարությամբ են հասկանում, թե ինչ են կարդում:
Եվ վերջում առիթը բաց չթողնենք ու մի խորհուրդ էլ տանք Ծառուկյանի թիմին: Բան չեք անում` արդարանում եք, լավ բան եք անում` էլի եք արդարանում: Երևի ավելի ակտիվ ու, լավ իմաստով, նախաձեռնողական լինելու անհրաժեշտություն կա: Պետք է գոնե մի քիչ լինել դիմացինի պես:
Ծառուկյանի, գրքի, ՅՈՒՆԵՍԿՕ- ի և ոմանց մասին

Արման Սահակյան