Քաղաքական

23.06.2021 09:39


Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի

Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի
«Այս ընտրություններց ցույց են տալիս, որ հայերի համար կարևոր չէր Ղարաբաղի կորուստը և հազարավոր անձանց կորուստները, որոնք բացառապես Փաշինյանի մեղքով էին։ Կարևոր չէր այն հանգամանքը, որ ՌԴ-ն առաջարկել է պատերազմը դադարեցնելու շահեկան տարբերակներ, որոնք մերժվել են Փաշինյանի կողմից։ Կարևոր չէր Շուշիի կորուստը, Բաքվում նվաստացուցիչ շքերթը։

Կարևոր չէր նաև Էրդողանի և Ալիևի միջև կնքված Շուշիի պայմանագիրը։ Հայաստանում այլևս չեն աշխատում դասական ճշմարտությունները։
Հայաստանում աշխատում է պոպուլիզմը։

Պոպուլիզմը` պոպուլիստների համար լավ է, բայց երկիրը ինչպե՞ս է ապրելու։ Հայաստանը, բացի ՌԴ-ից այս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չէ։ Պետք է հասկանալ, որ խաղաղապահներն էլ Արցախում հավերժ չեն։ Իսկ առանց Ռուսաստանի Ստեփանակերտում հայ չի մնա։ Կուզենա Էրդողանը կվերցնի Ստեփանակերտը։ Կուզենա կվերցնի նույնիսկ Երևանը»,-նշել է ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին:
Աղբյուրը՝ Mediaport

Այս խորագրի վերջին նյութերը