Նիկոլ Փաշինյանն աշնանը՝ հավանաբար սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Հրապարակ»
«Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության և ՌԴ-ի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո զորքը դուրս կբերվի առաջնագծից։ Բանակցությունների փաստը երեկ հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, Դավթյանը պատասխանել է.
«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետև կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումը սահմանին, ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։
Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, և դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։
Տեղեկություններ կան նաև, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը՝ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-գրում է թերթը։