Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բացառիկ հնարավորություն է ստեղծվել․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել։
«Անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Կա մոտ 30 տարվա թշնամանք, օկուպացիա, կորուստներ և պատերազմի հետևանքներ։ Բայց մենք կարծում ենք՝ պետք է նայել ապագային: Գիտեք, դա հեշտ չէ մեզ համար, քանի որ հիշողությունը կենդանացնում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Սակայն Ադրբեջանի նախագահն ընդգծել է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք հանդես ենք գալիս այդ առաջարկով։ Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք և իրական քայլեր»,-հայտարարել է Բայրամովը։

Աղբյուրը՝ yerevan.today