Լրահոս

17.04.2009 15:00


Միջազգային գիտաժողով՝ նվիրված 1909թ. Ադանայի ջարդերին

Միջազգային գիտաժողով՝ նվիրված 1909թ. Ադանայի ջարդերին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2009 թ. ապրիլի 20-21-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան գիտաժողովի թեմայի հիմնախնդիրներով զբաղվող պատմաբան մասնագետներ՝ Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Շվեդիայից:

Երևանում կայանալիք երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները հնարավորություն կունենան ներկայացնելու զեկուցումներ 1909թ. գարնանը տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ՝ հիմնականում անդրադառնալով կոտորածների դրդապատճառներին, հետևանքներին, ինչպես նաև դրանց միջազգային արձագանքներին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Ադանայի 1909թ. ջարդերի ուսումնասիրությունը վեր է հանում մի շարքկարևոր հիմնահարցեր' կապված, մասնավորաqպես, ջարդերի հետաքննության, փոխհատուցման, ջարդերինթուրքական կանոնավոր բանակի մասնակցության և այլ խնդիրների հետ:

1909թ.Ադանայի կոտորածները ազդարարեցին հայերի բնաջնջման լայնամասշտաբ քաղաքականությանսկիզբը, որը շարունակվեց Առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո: Հայերի դեմպետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանական քաղաքականության արդյունքում բնաջնջվեցինմոտ մեկ ու կես միլիոն հայեր: Շուրջ 300 հազար հայ բռնագաղթվեցին իրենց հայրենի բնօրրանից»:

 

Այս խորագրի վերջին նյութերը