Բաքվում Կարսի պայմանագրի վերաբերյալ ֆիլմ կնկարահանեն
1921թ. Կարսում կնքված պայամնագրի վերաբերյալ Բաքվում փաստագրական ֆիլմ է նկարահանվելու։
Ինչպես տեղեկացնում է «Trend» գործակալությունը, ներկա պահին ընթանում են նկարհանման նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին՝ քեմալական Թուրքիայի և Անդրկովյասյան երկրների համատեղ խորհրդաժողովի ավարտին։
Պայմանագրի համաձայն, մասնավորապես, հաստատվել են Հայաստանի ներկա սահմանները. Կարսի և Իգդիրի նահանգները, որոնք Թուրքիայն զավթել է 1920թ. հայ-թրքական պատերազմի ժամանակ, հանձնվել էին Թուրքիային, նախկին Նախիջևանի շրջանը հանձնվել էր Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետության տարածքը, ըստ պայմանագրի, նվազել էր մինչև 29 հազ. քկմ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն այդ փաստաթուղթը չի վավերացրել։