Լրահոս

22.06.2021 17:51


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mazda-ն

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mazda-ն

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի-Նոր Հաճն խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Վարդուհի Բ-ի վարած Mazda 3 մակնիշի և 29-ամյա Գուրգեն Խ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը