Աշխարհ

22.06.2021 17:29


Թուրքիայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 22-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բոդրումում, Քուշադասըում, Մարմարիսում, Դիդիմում և Այդընում:

Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․5 բալ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը