Քաղաքական

22.06.2021 16:31


Ալիևն օկուպացված Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակել

Ալիևն օկուպացված Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրենք է հաստատել, որով օկուպացված հայկական Շուշին քաղաքը հայտարարում է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրենքի համաձայն, քաղաքի վարչական տարածքում պետական ​​արգելոց է ստեղծվում: Փաստաթուղթը սահմանում է նաև քաղաքի զարգացման պետական ​​քաղաքականության հիմնական ուղղությունները:

Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է որոշել և հաստատել Շուշիի պետական ​​արգելոցի անվտանգության գոտու սահմանները, որոշել անվտանգության գոտու անվտանգության ռեժիմը և երեք ամսվա ընթացքում հաստատել քաղաքի հուշարձանների մոնիտորինգի կարգը: Նախարարների կաբինետը պետք է նաև երեք ամսվա ընթացքում հաստատի ձեռնարկատիրական գործունեության արգելված տեսակների ցանկը, ինչպես նաև առաջարկներ նախապատրաստի և ներկայացնի պետության ղեկավարին արգելոցի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը