Մեկնաբանություն

23.06.2021 12:25


«Ընտրություններն» անցան, ճգնաժամերը մնացին, ավելացան ու խորացան

«Ընտրություններն» անցան, ճգնաժամերը մնացին, ավելացան ու խորացան

Հունիսի 20-ին, Հայաստանի քվեարկելու իրավունք ունեցող բնակիչները իրական հնարավորություն ունեին՝ ընտրել արժանապատիվ ապրելը: Ըստ հրապարակված նախնական ու վիճարկելի տվյալների, Հայաստանում բնակվող անորոշ էթնիկ պատկանելության ավելի քան 660 հազար օրգանիզմ ընտրեց նվաստացուցիչ մահը և պետության կործանումը: Եթե նվաստացուցիչ մահը միայն իրենց վերաբերեր, ես կասեի, որ իրենց իրավունքն է: Չէի ուրախանա, իհարկե, բայց կասեի՝ իրենց իրավունքն է: Սակայն վատն այն է, որ նրանք, այդ՝ 600-չգիտեմ քանի հազարը, նվաստացուցիչ մահ ու կործանում են ընտրել, ցավոք, բոլորիս համար:

Սա, այսպես ասած՝ հուզական-զգացմունքային ընկալման տեսանկյունից:

Իսկ զուտ բանական, տրամաբանական ու պրագմատիկ տեսանկյունից այս «ընտրություններ» միջոցառումը Հայաստանի մնացորդների վրա տիրող համակողմանի ճգնաժամի հաղթահարման հնարավորություններ կամ գոնե ռեալ հույս ձևավորելու մասին էր: Այդ է վկայում նաև տվյալ «ընտրության» արտահերթ անցկացվելու կարգավիճակը:

Սկզբունքորեն, այն, ինչ մնացել է երբեմնի Հայաստանից, վերջին 7-8 ամիսներին գտնվում է անվտանգային ճգնաժամի, արտաքին-քաղաքական ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի, ներքաղաքական ճգնաժամի, ներհասարակական ճգնաժամի, առհասարակ՝ վստահության ու կառավարման ճգնաժամի ու դրանց հետ կապված պերմանենտ ցնցումների մեջ:

Հարց. հանգուցալուծվեցի՞ն ընտրություններով այդ ճգնաժամերը, ավելի ճիշտ՝ ընտրությունների արդյունքները թո՞ւյլ են տալիս խոսել այն մասին, որ հնարավոր է թոթափել կամ հաղթահարել նշված ճգնաժամերը:

Օբյեկտիվորեն՝ ո՛չ, ո՛չ ու կրկին՝ ո՛չ:

Տեղի ունեցած «ընտրություններ» միջոցառման ժամանակ, «ջհանգիրյանական ոճի» ընտրախախտում-կապիկություններով Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց վերարտադրված (54 տոկոսով)՝ ստանալով 687.414 կենսաբանական օրգանզմի ռեֆլեկտորային «ձայն»:

Ու ի՞նչ: Իսկ ոչինչ: Ավելի ճիշտ, այն, որ եղած բոլոր հնարավոր տարբերակներից «ընտրվեց» ու կառավարություն է ձևավորելու մեկը, ով բացարձակապես ոչինչ չունի առաջարկելու անգամ իր ընտրողներին: «Ընտրվցվեց» մեկը, որ ի տարբերույթուն մնացածներից շատերի, անգամ ընտրապայքարի շրջանում բացարձակապես ոչ մի ծրագրային ելք, ճանապարհ, տարբերակ չներկայացրեց, այլ խոստանում էր միայն սպանել, մորթել, կոտորել, կզացնել, շինել, մուրճով ջարդել գլուխներ, «պողպատի մանդատով» համատարած ռեպրեսիաներ իրականացնել:

Խնդրեմ, ընդամենը 1 օր է անցել, բայց Նիկոլ Փաշինյանի երդվյալ ներկայացուցիչ, ոմն Էդուարդ Աղաջանյանը արդեն, ըստ էույթան, Փաշինյանի անունից հայտարարում է, որ «հայ ժողովուրդը ծնկի բերեց ինտելեկտուալ ապուշներին»: Սա դեռ ծաղիկներն են, ինչպես ասենք, ընդդիմադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ այսօր նետված ու պայթեցված նռնակը:

Շուտով, իհարկե, փաշինյանականները կանցնեն հայերի համատարած սպանությունների, բռնաճնշումների, համակենտրոնացման ճամբարներ բացելու, հայ մարդկանց քարերով սպանելու և այլն, և այլն:

Այսինքն, եթե ընտրել եք Նիկոլին, սպասեք ցանկացած այլանդակության, ցանկացած տեղում, ցանկացած պահի, ցանկացած ձևով:

Իսկ դա, մեծ հաշվով, նշանակում է, որ արդեն վերը հիշատակված տարատեսակ ճգնաժամերը հունիսի 20-ից հետո ոչ միայն խորացան ու ահագնացան, այլև դեպի կարգավիճակային նոր բնորոշման են մղվում:

Ըստ էույթան, «ընտրություններն» անցան, բայց ճգնաժամերն ու դրանց նախադրյալները մնացին, ավելացան ու խորացան: Այժմ Հայաստանը թափով մտնում է պետականության ու ինքնիշխանության խորագույն ճգնաժամի, իսկ հասարակությունը՝ ազգային ինքնության կորստի ճգնաժամի հորձանուտ: Առհասարակ, նման ճգնաժամերից պետություններն ու ազգերը, սովորաբար «դուրս են գալիս» վերացած կամ ոչնչացած: Ինչի կապակցությամբ էլ, էս գլխից (հետո չենք հասցնելու) «սրտանց» շնորհավորում եմ ՀՀ-ում բնակվող բոլոր 687414 նիկոլ իլհամի փաշալիևներին: Մաշալլա՜հ ձեզ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը