Քաղաքական

22.06.2021 11:39


Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան

Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան

Հայ գերիների վերադարձի հարցը մշտապես Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, խնդիրը լուրջ ջանքեր է պահանջում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք ողջունել ենք 15 գերու վերադարձը: Հայտնի է, որ ՌԴ-ն արել և անում է ամեն ինչ, որ գերիները վերադարձվեն: Այդ ճանապարհին առաջընթաց կա: Մեծ է գեներալ Մուրադովի դերը»,-նշեց դեսպանը:

Նա ընդգծեց, որ գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը