Քաղաքական

22.06.2021 11:08


Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. բանակցություններ են ընթանում, մյուս կողմը ևս պետք է համաձայնի. Արտակ Դավթյան

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. բանակցություններ են ընթանում, մյուս կողմը ևս պետք է համաձայնի. Արտակ Դավթյան

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու: Գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք: Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Դավթյանը նշեց, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն: «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:

Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով:

ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը