Փաշինյանն ԱԺ-ում ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ մինիմալ լեգիտիմության պայմաններում, այնպես որ, երկրում ճգնաժամը չի լուծվի․ Մոդեստ Կոլերով
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է ընտրացուցակներում գրանցված քաղաքացիների մեկ չորրորդը միայն։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ հենց դա էլ պայմանավորել է Փաշինյանի հաղթանակը։
Անդրադառնալով նրան, թե ինչպիսին է դրսում ընկալվում Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, վերլուծաբանը նշեց․ «Հայաստանը ղեկավարող Փաշինյանը շատ անկայուն քաղաքական գործիչ է։ Նա արդեն սովորեցրել է արտասահմանցիներին իր հայտարարություններին սկեպտիկ վերաբերվել»,-նշեց նա։
Խոսելով արդեն ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Մոդեստ Կորելովը նշեց, որ դրանք չեն փոխվի, քանի դեռ Հայաստանը չի պահանջել, որ ռուսական բազան դուրս գա իր տարածքից։
Պատասխանելով դիտարկմանը, թե ինչպես է տեսնում ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի լուծումը, Մոդեստ Կորելովը նշեց․ «Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանն ստացել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն՝ մինիմալ լեգիտիմության պայմաններում։ Այնպես որ, երկրում ճգնաժամը չի լուծվի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով: