Քաղաքական

21.06.2021 21:54


«Բացառապես քաղաքական երանգներ ունեցող հետապնդում է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի». Էրիկ Ալեքսանյանը՝ պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու միջնորդության մասին (տեսանյութ)

«Բացառապես քաղաքական երանգներ ունեցող հետապնդում է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի». Էրիկ Ալեքսանյանը՝ պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու միջնորդության մասին (տեսանյութ)

Նախաքննական մարմինը պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

«Քիչ առաջ տրամադրվեց կալանքի միջնորդությունը: Դրանում նշվում է, որ պարոն Չարչյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի ու կխոչընդոտի քննությանը, բայց այդ փաստարկները որևէ հիմք չունեն»,- ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Բացառապես քաղաքական երանգներ ունեցող հետապնդում է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի»,-եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

***

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Միևնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Ըստ փաստաբանի, Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալուց և վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։

Այս խորագրի վերջին նյութերը