Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել. արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիների այն քիչ մասն է, որը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի:
«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»»,-ասաց քաղաքացին:
Ակցիայի կազմակերպիչը նաև նշեց, որ իշխող ուժը որոշումներ է կայացնում և մարդկանց կանգնեցնում փաստի առաջ:
Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը ելույթի ժամանակ ընդգծեց, որ ցանկանում է շարունակել ապրել և արարել Արցախում և ամենից ապահով վայրը նրա համար Արցախն է:
«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,-նշեց քաղաքացին:
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը՝ 19:00-ին, բողոքի ակցիան շարունակվելու է։ «Եվ մենք պահանջելու ենք Արցախի նախագահի հրաժարականը: Արտակ Բեգլարյանը 15 րոպեից կապ է հաստատում Արայիկ Հարությունյանի հետ և պետք է երաշխավորի, որ վաղը ժամը 19։00-ին Արայիկ Հարությունյանը պետք է լինի Ստեփանակերտում և պատասխան է տալու այսքան մարդու առաջ»,-ասաց քաղաքացին:
Քաղաքացիներից մեկը բողոքի ակցիայի ընթացքում նշեց, որ ցավոք շատ քաղաքացիներ սխալվել են՝ ընտրելով Արայիկ Հարությունյանին:
«Մեզ բոլորիս Արայիկ Հարությունյանը թողեց մի կողմ և կանգնեց կապիտուլյանտի կողքին հանուն փողի և իշխանության: Այս ժողովուրդը վաղը և մյուս օրը քառակի անգամ ավելի շատ է լինելու այստեղ»,-ասաց քաղաքացին:
Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացին նաև անդրադարձավ Հայաստանում հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Յոթ ամիս է անցել այս պատերազմից հետո, և Արցախը հանձնած կապիտուլյանտը, Հայաստանում ընտրություններ կազմակերպելով, փորձում է վերարտադրվել և իմանալով, որ գրեթե ողջ ժողովուրդը չի ուզում լսել անգամ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, Արայիկ Հարությունյանը, կրակի վրա բենզին լցնելով, երեկ գտնվել է ՔՊ-ի շտաբում և մեր էմոցիաների վրա է խաղում»,-ընդգծեց քաղաքացին:

Աղբյուրը՝ tert.am