Քաղաքական

21.06.2021 16:13


ԿԸՀ-ն այժմ քննարկում է Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը

ԿԸՀ-ն այժմ քննարկում է Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այժմ քննարկում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հիմա նիստն ընթանում է։ Որևէ այլ բան չեմ կարող ասել»,-ասաց նա։

Նիստի ավարտից հետո պարզ կդառնա՝ Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի, թե ոչ։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

Այս խորագրի վերջին նյութերը