Քաղաքական

21.06.2021 16:10


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցակցային, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, համապատասխանում էին օրենսդրությանը, մրցակցային էին, ընտրողների իրավունքները հարգվել են»,-ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:

Նա նաև ավելացրել է, որ ընտրություններն աչքի են ընկել «մրցակիցների միջև ինտենսիվ հռետորաբանությամբ»: Այնուամենայնիվ, ընտրությունները «հաջող էին»:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» -71 մանդատ,

«Հայաստան» դաշինք- 29 մանդատ,

«Պատիվ ունեմ» դաշինք- 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշիքնի մանդատները դառնում են 27:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ապահովի սահմանադրության պահանջը. Ընդդիմության կազմը խորհրդարանում պետք է 1/3-ից պակաս չլինի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը