Լրահոս

21.06.2021 11:08


1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 253-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5594-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 63 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 112, փաստացի բուժվողներինը՝ 2547: Մեկ օրում արվել է 2768 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 152 631 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը