Աշխարհ

14.06.2011 12:22


Թուրք պատգամավոր. «Թուրքիայի նոր կառավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ամեն ինչ անելու է»

Թուրք պատգամավոր. «Թուրքիայի նոր կառավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ամեն ինչ  անելու է»

Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Քաբաքչին հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը ողջ թուրքական աշխարհի խնդիրն է, այդ պատճառով էլ Թուրքիայի նոր  կառավարությունն ամեն հնարավոր բան անելու է այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար։

–Թուրքիան միշտ Ադրբեջանի հետ  միակարծիք է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,–Անկարայից «Trend» գործակալությանն ասել Քաբաքչին։

Պատգամավորի խոսքերով՝ Թուրքիայի նոր  կառավարությունը շարունակելու է սերտ համագործակցել Ադրբեջանի հետ և զարգացնել եղբայրական հարաբերությունները:

Այս խորագրի վերջին նյութերը