Լրահոս

20.06.2021 19:06


Երևանում կրակոցներ են հնչել. քաղաքացին կրակել է օդ. ոստիկանություն

Երևանում կրակոցներ են հնչել. քաղաքացին կրակել է օդ. ոստիկանություն

Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր ստացվել են:

«Գյուլբենկյան փողոցում է գրանցվել դեպքը, դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ»,-ասաց Ջանոյանը:

Վարչության պետի տեղակալի խոսքով՝ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, կատարվում է քննություն»,-ասաց Ջանոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը