Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀՇ վարչության անդամներ Արարատ Զուրաբյանը և Հրաչյա Հակոբյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։
Արարատ Զուրաբյանը պատրաստվում է միանալ ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հիմնադրած «Ազատ դեմոկրտաներ» կուսակցությանը։ Այժմ այդ ուղղությամբ թղթաբանության հարցերն են լուծվում։
–Արարատ Զուրաբյանի միանալն «Ազատ դեմոկրատներին» գործընթացի մեջ է,–«7օր»–ին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ ավելացնելով, որ երբ համապատասխան փաստաթղթերը պատրաստ լինեն, այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի։
Ինչ վերաբերում է ՀՀՇ–ից նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի հեռանալուն և «Ազատ դեմոկրատներին» միանալուն, Ա. Սեդրակյանը նշել է, որ Ալիկ Արզումանյանը ակտիվ մասնակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ձևավորման աշխատանքներին։
Արարատ Զուրաբյանը կմիանա «Ազատ դեմոկրատներին»

7or.am