Կրկին զգուշացնում եմ՝ նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Կրկին զգուշացնում եմ՝ նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու։ Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբերից առնվազն մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան` առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը` խափանել գործունեությունը: Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին: