Լրահոս

20.06.2021 18:15


Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով բավել է եղևնուն, այնուհետև ատամնաբուժարանի պատուհանին

Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով բավել է եղևնուն, այնուհետև ատամնաբուժարանի պատուհանին

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Նաիրա Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Միկոյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 17/1 հասցեում գործող ատամնաբուժարանի պատուհանին, մինչ այդ բախվելով բազալտե եզրաքարին ու եղևնուն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթրակվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Նյութական վնաս է պատճառվել ատամնաբուժարանին:

Այս խորագրի վերջին նյութերը