Քաղաքական

20.06.2021 16:19


Քոչարյան՝ 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս․ Մարգարիտա Սիմոնյանը հրապարկել է «Ռիա նովոստիի» սոցհարցման արդյունքները

Քոչարյան՝ 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս․ Մարգարիտա Սիմոնյանը հրապարկել է «Ռիա նովոստիի» սոցհարցման արդյունքները

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր տելեգրամյան էջում գրում է․

«Լավ տոնի նշան է Հայաստանում հավատալ սոցհարցումներին, որտեղ այսօր քաղաքացիները ընտրելու են Քոչարյանի և Փաշինյանի միջև։ Ասում են, որ սոցհարցումները ամեն բան խեղաթյուրել են թեկնածուներից մեկի կամ մյուսի օգտին։ Իսկ մենք ոչ մեկին չենք հավատում։ Անցկացրել ենք դրա համար մեր սոցհարցումը՝ «ՌԻԱ Նովոստիի» սոցհարցումների մոսկովյան հետազոտությունների կենտրոնի միջոցով։ Հետևյալ հարաբերակցությունն է ուժերի՝ Քոչարյան 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս։ Վախենամ կռվից խուսափել հնարավոր չլինի։

Ըստ նույն հարցման, մարդիկ, ովքեր չեն գնալու ընտրություններին, կազմել է 10 տոկոսը, պատասխանել դժվարացել է հարցվածների 10 տոկոսը, սեփական տարբերակն է ունեցել հարցվածների 15 տոկոսը։ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է եղել հարցվածների 2 տոկոսը, ԼՀԿ-ի օգտին՝ ևս 2 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 4 տոկոսը»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը