Լրահոս

17.04.2009 14:49


Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի ավագանու ընտրությունների բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթում

Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի ավագանու ընտրությունների բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթում

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ինչպես միշտ, մայիսի 31-ի Երևանի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ նույնպես հետևելու է  բոլոր թեկնածուների ծրագրերին և ելույթներին ու իր քվեն տալու է «խղճի մտոք և «Ժառանգություն» կուսակցության հորդորի շրջանակներում»։

-Ես պատրաստ եմ հետևելու բոլոր թեկնածուների քարոզարշավներին՝ թե՛ Հայ ազգային կոնգրեսի ցուցակին, Հայաստանի առաջին նախագահին, իմ լավ բարեկամ Ստեփան Դեմիրճյանին,  մյուս մասնակիցներին, և թե՛ մրցակից բոլոր ցուցակներին՝ բարի ընտրություն մաղթելով,- ասել է Ր. Հովհաննիսյանը։

Պատրաստվու՞մ է «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովներում իր տեղերը զիջել մեկ այլ ընդդիմադիր կուսակցության հարցին էլ Ր. Հովհաննիսյանը պատասխանել է, որ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ավագանու ընտրություններում ստանձնել հանրային հսկիչի դերը և հանձնաժողովներում իր անդամների միջոցով ապահովել մասնակցությունը։

-Չի բացառվում, որ այդ հանձնաժողովների անդամներից ոչ բոլորը լինեն «Ժառանգության» անդամներ, այլ լինեն համակիրներ, բայց «Ժառանգությունն» ինքն է հանձն առել, որ այդ օրը, գոնե իր մի անդամի չափով, ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ,- ասել է  Ր. Հովհաննիսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը