Քաղաքական

20.06.2021 15:33


Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին

Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին

Ժամը 14:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 635 հազար 517 անձ, ընդհանուր ընտրողների 26,82 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Այսպիսով` Երևանում 859 հազար քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 257 504-ը կամ 29,28 տոկոսը։

Արագածոտնի մարզ՝ 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 28 987-ը կամ 24,68 տոկոսը։

Արարատի մարզ՝ 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 767-ը կամ 26,31 տոկոսը։

Արմավիրի մարզ՝ 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 51 536-ը կամ 21,85 տոկոսը։

Գեղարքունիքի մարզ՝ 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 46 268-ը կամ 24,41 տոկոսը։

Լոռու մարզ՝ 233 555 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 61 081-ը կամ 26,15 տոկոսը։

Կոտայքի մարզ՝ 242 22 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 66 645-ը կամ 27,54 տոկոսը։

Շիրակի մարզ՝ 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 47 969 -ը կամ 21,15 տոկոսը։

Սյունիքի մարզ՝ 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 36 619-ը կամ 33,37 տոկոսը։

Վայոց Ձորի մարզ՝ 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 13 568-ը կամ 29,1 տոկոսը։

Տավուշի մարզ՝ 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 32 682 -ը կամ 29,79 տոկոսը։

Քաղաքներից ամենից ակտիվը եղել է Կապանը, իսկ ամենապասիվը՝ Ախուրյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը