Լրահոս

20.06.2021 14:45


Լոռու մարզում Չինչին գյուղի դպրոցի մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայից հետո սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն

Լոռու մարզում Չինչին գյուղի դպրոցի մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայից հետո սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գուղիյ բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ, 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:

Վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը