Ազատաշենի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, «ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վերելք» կուսակցությունը:
««ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն։ Սկսվել է ծեծկռտուք:
«ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։
Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն»,-ասված է հայտարարության մեջ: