«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա». Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է կատարել խաղաղության և համագործակցության առաջխաղացման համար:
«Նոյեմբերի հայտարարության ստորագրումից բառացիորեն շաբաթներ անց Բաքուն պայմաններ է ստեղծել Ղարաբաղի շրջանի հայ բնակչությանը հումանիտար օգնություն մատակարարելու համար: Միևնույն ժամանակ Ադրբեջանը բացել է գազատրանսպորտային ենթակառուցվածքները` Հայաստան վառելիք տեղափոխելու համար»,-Minval.az-ի փոխանցմամբ` այս մասին Բայրամովն ասել է Անտալիայում կայացած Միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում:
Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնումը համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին, և տվյալ ուղղությամբ շարունակվում է աշխատանքը` ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում:
«Որոշակի շրջանակներ այսօր շարունակում են օգտագործել «հակամարտություն» տերմինը Ղարաբաղի թեմայի մասին խոսելիս, սակայն փաստն այն է, որ հայ-ադրբեջանական խնդիրը կարգավորվել է: Բոլոր հարցերն, իհարկե, չեն կարգավորվել, սակայն Ադրբեջանը բազմիցս խաղաղության կոչ է արել Երևանին: Այդ առաջարկը ուժի մեջ է մնում: Տարածաշրջանի երկրները պետք է կենտրոնանան ապագայի վրա»,-ասել է Բայրամովը:
Նրա խոսքով` երկխոսության առաջխաղացման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայություն: «Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա: Դա միակ ճիշտ ուղին է այսօրվա դրությամբ»,-ասել է ադրբեջանցի նախարարը:

Աղբյուրը՝ tert.am