ԱԱԾ-ի կողմից կազմակերպվել է Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա
«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հայտարարությունը
Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա: Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը:
Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես երկու-երեք գործարանների կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել: Միաժամանակ տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան» դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը, ինչը աննախդեպ է և նախկինում երբևէ չհանդիպած խայտառակություն: Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիք մարզից Երևան:
Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: