Քաղաքական

20.06.2021 09:03


Ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել (թարմացվող, տեսանյութ, լուսանկար)

Ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել (թարմացվող, տեսանյութ, լուսանկար)

Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում։

Վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերից արդեն իսկ խախտումների մասին ահազանգեր են ստացվում։

BIG BROTHER տելեգրամյան ալիքը պարբերաբար ներկայացնում է Հայաստանի տարբեր մարզերի ընտրատեղամասերից ստացվող տեղեկատվությունը։

Դրանք ներկայացնում ենք ստորև՝

Շուռնուխում ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արտյոմ Զեյնալյանը երեկ կնիքը տարել է իր տուն և այն օգտագործված է եղել։ Այս պահին արձանագրություն է կազմվում։

3 (1)

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի 16/54 տեղամասից ահազանգ է ստացվել, որ ընտրատեղամասին կից տարածքում կանանցից մեկը մյուսին ասաց, որ վերցնի անձնագիրն ու սպասի մեկին, ով ընտրողներին կբերի։ Լուսանկարում ներկայացված է սույն տիկինը։

3 (2)

***

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից: Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը։

15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին։

***

Շիրակի մարզի 31/14 տեղամասում, գրանցամատյանն ու ընտրաթերթիկները նույն սեղանին են դրված, պատճառաբանում են, որ տեղը փոքր է։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Գորիսի թիվ 34/3 և թիվ 34/10, նաև Խնձորեսկ բնակավայրի 34/13 ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում, որ սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին՝ թիվ 3 քվեաթերթիկը։

***

Ներքին Պտղնիում միայն համար 24 ընտրաթերթիկների 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշան կա։

3

***

Անհասկանալի մարդկանց կուտակում՝ «ապագա կա» կոչերի ներքո

Արմավիրի մարզի Նորապատ համայնքի թիվ 16/18 ընտրատեղամասի մոտ 6-7 հոգուց բաղկացած մարդկանց խմբի կուտակում էր նկատվել տեղամասի մոտ։ Նրանք անցորդներին ասում էին՝ «ապագա կա»։ Նկատելով անկախ դիտորդներին, նրանք արագ լքեցին տարածքը, շարունակելով բարձրաձայնել «ապագա կա» կարգախոսը։

3 (1)

***

Գորիսի 34/3 ընտրատեղամասում զինվորականներին ուղղորդում և հրահանգավորում են:

Տեսանյութն՝ այստեղ։

***

Զինվորների ուղղորդում

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 14/20 ընտրատեղամասում զինվորների քվեարկության վրա ներգործության փորձ է գրանցվել։ Ընտրատեղամասից դուրս եկող զինվորները բողոքում էին, որ տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը զինվորներին ուղղորդում էր «ճիշտ ընտրություն անել»։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Նորապատում ուղղորդումը շարունակվում է

Քիչ առաջ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի թիվ 16/18 ընտրատեղամասի մոտ 6-7 հոգուց բաղկացած մարդկանց խմբի կուտակում էր նկատվել։ Նրանք բարձրաձայնում էին` «ապագա կա» կարգախոսը։ Այնուհետև նրանք մոտեցան ընտրատեղամասի մուտքի մոտ և բարձրաձայն հարցնում էին իրար՝ ընտրե՞լ ես քո ապագան, ապագա կա, ախպերս։

3 (2)

***

Անհայտ անձիք Հայաստան դաշինքի բուկլետներն են լցրել Երևանի տարբեր փողոցներում:

Տեսանյութն՝ այստեղ։

***

Ոստիկանության աշխատակիցների կուտակում Էջմիածնում

Ոստիկանության աշխատակիցների կուտակում, ինչպես նաև բերվել են հավելյալ աշխատակիցներ քվեարկության համար Եր7անի 41 համարի երթուղու ավտոբուսում (4618s համար). Էջմիածին, թիվ 14/08 ընտրատեղամաս։

***

Գետափ գյուղի ընտրատեղամասում ընտրաթերթիկների սեղանի կողքին գրիչ է է դրված:

Տեսանյութն՝ այստեղ։

***

«Լեքսուս» մակնիշի 05 OC 005 համարներով ավտոմեքենայով երկու անհայտ անձ պտտվում են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ընտրատեղամասերում։ Սկզբից նրանց ավտոմեքենան նկատվել էր թիվ 15/02 ընտրատեղամասում, իսկ այժմ նրանք գտնվում են 15/03 ընտրատեղամասում։ Ականատեսի փոխանցմամբ, նրանք խեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հարցրել են․ «Հն, ղրգե՞լ ես, ո՞ր դպրոց»։

3 (3)

Կրկին ուղղորդում

Էջմիածնում Էջմիածնի թիվ 14/01 ընտրատեղամասի դիմաց նկատվել է կուտակում։ Երիտասարդներից մեկը ուղորդում է թիվ 3-ի օգտին քվեարկելու համար, հարցնում է՝ քվեարկածներին ճիշտ են քվեարկել թե ոչ։

***

Անհայտ անձիք Հայաստան դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներում։ Հանցանքը փաստող տեսանյութում Սամվել Հակոբի Մարտիրոսյանին պատկանող HONDA FIT մակնիշի 35 OF 754 համարանիշով մեքենան է:

***

Կուտակումներ Փարաքարում

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի թիվ 14/56 ընտրատեղամասի մոտ մարդկանց կուտակումներ են առաջացել։

3 (4)

***

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում` 34/10 ընտրատեղամասում, ևս ուղղորդում են զինվորներին։ Սպան ցուցում է տալիս՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութն՝ այստեղ։

***

«Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Ահազանգ Փարաքարից։

Արմավիրի մարզի Փարաքարի 14/56 ընտրատեղամասում, որտեղ մարդկանց կուտակում էր նկատվել, ականատեսները պատմում են, որ ընտրատեղամաս մտնելուց առաջ սպիտակ շապիկով այս տղամարդը, ով կանգնած է մուտքի մուտ, բայց ներս չի գնում, ընտրատեղամաս մուտք գործող անձնաց ասում է՝ «Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Երբ դեպքի ականատեսներից մեկը նրան մետոցավ, նա անմիջապես լռեց։

3 (5)

***

Հրավիրում ենք Ոստիկանության ուշադրությունը։

Հայաստան դաշինքի դեմ հակաքարոզչակն բուկլետներ, ամբողջ քաղաքով մեկ շաղ տված երիտասարդն է՝ Սամվել Հակոբի Մարտիրոսյանը, 1997թ․ ծնված, գրանցված Շենգավիթ համայնքում, Արշակունյաց 330, բնակրան, անձնագրի սերիան՝ AP0525653 Մեքենան՝ HONDA FIT 1.5L սպիտակ գույն, վկայականի համարը՝ KB460056, պետհմարանիշը՝ 35 OF 754

3 (6)

***

Վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև. կրակոցներ՝ ընտրատեղամասի մոտ

Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն:

***

Գորիսում հերթական ոստիկանական խումբն է մեկնում 34/2 ընտրատեղամաս:

Տեսանյութն՝ այստեղ։

***

Զորքին ստիպում են քվեարկել Փաշինյանի օգտին. դիտորդն ահազանգում է: Քվեարկությունն ընթանում է բաց:

Շիրակի 32/38 տեղամասում քվեատուփի տակ անցքեր կային, հանձնաժողովի նախագահն զգուշացվել է անցքերը փակվել են։

***

34/3 ընտրատեղամասում զինվորին ծրար չեն տրամադրել, քվեարկել է բաց։ Խախտումն արձանագրվել է, սակայն հնաձնաժողվի նախագահը ռազմական ոստիկանություն չի կանչել։ Հիշեցնենք, որ նշված ընտրատեղամասում սպան մեկ առ մեկ ցուցում է տալիս զինվորներին ընտրելն Փաշինյանի օգտին։

***

Տեղ համայնք 34/68 ընտրատեղամասում կուտակումներ են, մարզպետի աջակիցները ավտոմեքենաներով խմբերով ընտրողներ են բերում ընտրատեղամaս։

***

28/10, 28/11, 28/14, 28/17, 28/19, 28/26, 28/27, 28/30, 29/36, 29/37, 29/38, 29/42, 29/50 տեղամասերում տեսախցիկներ չկան:

***

Գորիում տեղակայված 34/03 ընտրատեղամասի դիմաց զինվորական համազգեստով ընտրողներին տեսանկարահանելու ժամանակ խոչընդոտվել է ParaTV - ի լրագրողի աշխատանքը։ Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայի հորդորով և խնդրանքով տեսանկարահանումը դադարեցվել է, որից հետո քաղաքացիական հագուստով երիտասարդը և մեկ այլ բարձրաստիճան զինծառայող սկսել են ագրեսիվ պահվածք դրսևորել լրագրողի նկատմամբ։ Դեպքի վերաբերյալ ահազանգել ենք Ոստիկանություն։

***

ԱՀԱԶԱՆԳ. «Իմ ասածը քվեարկե՞լ ես». ՔՊ ներկայացուցիչ

Ահազանգ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 14/1 ընտրատեղամասին կից տարածքից։ Ընտրողների միջև խոսակցություն, որն արձանագրված է նաև տեսանյութում։ - Իմ ասածը քվեարկե՞լ ես - - Ապագա կա։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Բռնի ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայաստան» դաշինքի՝ Փարաքար համայնքում գտնվող շտաբերից մեկի ղեկավարին
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոստիկանությունը բռնի ուժով՝ առանց պատճառները հիմնավորելու, բերման է ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբերից մեկի պետին Տիգրան Պետրոսյանին։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Դիլիջանի 38/06 ընտրատեղամասում քվեարկում են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիներ:
Տեսանյութն՝ այստեղ։
***
Կոտայքի 29/11 տեղամասում մենակ 24-ի վրա տպագրական կողային սև նշանները վերևից են, վստահված անձն արձանագրել է։
3 (7)
***
ԱԱԾ աշխատակիցները Երևանում տեղամասի մոտ հսկում են ելքումուտքը:
3 (8)
***
Ուշադրություն, Վանաձորի 22 դպրոցի մոտ ՔՊ-ն փող է բաժանում:
***
Երևանի Աջափնյակի 6/31֊րդ տեղամասում 23, 24, 25-րդ քվեաթերթիկները դիտավորությամբ դրսում են դրվել` ի տարբերություն մյուսների, որոնք դրվել են չհրկիզվող պահարանում։ Հանձնաժողովի անդամի բողոքին ի պատասխան՝ նախագահն ասել է՝ ինձ տենց է հարմար։ Պնդումների արդյունքում նա, ի վերջո, դժկամորեն խնդիրը կարգավորել է։
***
Երևանի Մալաթիա Սեբաստիայի 7/46, 7/50, 7/47 տեղամասերում արդեն մեկ ժամ է էլեկտրաէներգիա չկա:
***
Քաղաք Իջեւան, մշակույթի տուն, թիվ 38/24, ընտրատեղամասի թիվը ոչ մի տեղ գրված չէ:
Տեսանյութն՝ այստեղ։
***
9/35 ընտատեղամասում ընտրողներին ուղղորդում են. միտումնավոր 3-րդ համարը դրվում է վերևում:
Տեսանյութն՝ այստեղ։
***
Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի թիվ 38|02 ընտրատեղամասում որոշ քվեաթերթիկների, ներառյալ Հայաստան դաշինքի քվեաթերթիկի վրա, կարմիր գծեր են քաշված:
***
Քաղաք Գյումրի, տեղամաս 31/36, նախկին «Առդա» մանկապարտեզի շենք 2։ Տարեց կինը, քվեախցիկից դուրս գալուց, իր հետ դուրս բերեց չընտրած թերթիկները, որից հետո ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հետ ուղեկցեց տիկնոջը` ցույց տալով, թե որտեղ է հարկավոր նետել ավելացած թերթիկները:
3 (9)
***
Նորադուզ, 19/11 բացահայտ ուղղորդում են ընտրողներին քվեախցերի մոտ:
Տեսանյութն՝ այստեղ։
***
Ընտրությունների օրվան նախորդող գիշերվա ընթացքում փակցվել է ՔՊ քարոզող պաստառ:
3 (10)
***
Գյումրի, տեղամաս 31/36
Անձի ընտանիքի անդամներից մեկը, քվեախցիկից դուրս, անձամբ ընտրելով անհրաժեշտ թերթիկը` փոխանցեց քվեախցիկում գտնվող տիկնոջը:
Տեսանյութն՝ այստեղ։
***
Աբովյան քաղաքի, 29/20 ընտրատեղամասում, բերման է ենթարկվել մի աղջիկ, որը ՔՊ քվեաթերթիկը ունեցել է իր մոտ ի սկզբանե։
***
Սևան, 20/07, նկատվել են մեծ թվով միկրոավտոբուսներ տեղամասի մոտ:
Տեսանյութն՝ այստեղ։
***
36/05 Ագարակաձորում երկու հոգով քվեախցում:
Տեսանյութն՝ այստեղ։
***

«Ես չեմ ոգևորվել, ես նակազատ կանեմ»

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի թիվ 16/41 ընտրատեղամասի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել։ Ընդ որում, կոնֆլիկտը սկսել է ընտրատեղամասի աշխատակիցը։ Ոստիկանության միջամտությունից հետո աշխատակիցը բղավեց․ «Ես չեմ ոգևորվել, ես նակազատ կանեմ»։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Դիլիջանի 38/06-ում քաղաքացու քվեաթերթիկն անվավեր ճանաչվեց` հաշվի առնելով այդ քաղաքացու մտավոր խնդիրներ ունենալու հանգամանքը:

***

10-41 ընտրատեղամասում ընտրողը ընտրախցիկից արձագանքել է, որ թերթիկների կապոցից բացակայում է 24 համարի քվեաթերթիկը։

***

Նորադուզի 19/11 տեղամասում շիշ բռնողի մարդիկ բացահայտ ուղղորդում են ընտրողներին քվեախցերի մոտ:

Հրատապ

«Շիշ բռնող» մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը Ճամբարակի տարածքում մի քանի մեքենաներով` վրաները կպցրած ՔՊ պաստառներ, մտնում է տեղամասեր, ահաբեկում ընտրողներին և սադրանքներ հրահրում։ Ականատեսները հայտնում են, որ Հայկ Սարգսյանը վրդովված գոռգոռում է՝ ո՞նց, մեզ չե՛ք ընտրում, բա ո՞ւմ եք ընտրում։

***

Երևանի 9/58 տեղամասում հանձնաժողովականի՝ մի քանի ընտրողներին տված քվեաթերթիկների մեջ եղել են 1-20-րդ քաղաքական ուժի քվեաթերթիկները, ընտրողների ահազանգերից հետո հանձնաժողովականն ընդունել է իր «շփոթմունքը» և սկսել է տրամադրել նաև 20-25-րդ քվեաթերթիկները:

***

2 ՔՊ-ականներ քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. ահազանգում է վստահված անձը:

Տեսանյութն՝ այստեղ։

***

ԱՀԱԶԱՆԳ

Երևանի թիվ 8/57 ընտրատեղամասում թիվ 24 քվեաթերթիկների վրա կան գունավոր բծեր, որոնք քաղաքացու պահանջով փոխելու ընթացքում հանձնաժողովի անդամները, հասկանալով, որ քաղաքացին քվեարկելու է «Հայաստան» դաշինքի օգտին, ակնհայտ խոչընդոտել ԵՆ նրա ընտրական գործընթացին:

***

Շիշ բռնողը բազմաթիվ գերթանկարժեք մեքենաներով Ճամբարակում է:

Սևան, 20/04 տեղամասի նախագահը հրաժարվում է արձանագրել, որ 24 քվեաթերթիկների վրա սև բծեր կան։ 24 քվեաթերթիկների վրա նման դեպքերը համատարած են։

***

Կոտայքի մարզի 29/18 տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը մյուսներից երկար է, ծրարի մեջ չի մտնում:

3 (11)

***

Գյումրիի տեղամաս 31/37 Քաղաքացին մոտեցել է ընտրախցիկին (որում տվյալ պահին արդեն գտնվում էր մեկ այլ քաղաքացի), սեղանի վրա թերթիկների մեջ բացահայտ փնտրում էր իրեն անհրաժեշտ թերթիկը:

***

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 14/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը փորձում է ուղղորդել ընտրողներին։ Ի դեպ, նույն կինը ժամեր առաջ փորձում էր ուղղորդել նաև քվեարկությանը եկած զինվորականներին։

3 (12)

***

Շիշ բռնողի ախրանիկը Ճամբարակում՝ ընտրատեղամասի մուտքի մոտ, ուղղորդում է ընտրողներին:

Շիշ բռնողը թիկնապահով մտնում է տեղամասերի տարածք, որի իրավունքը չունի: Տեսանյութում 20/24 Ճամբարակի տեղամասն է:

31/56 տեղամասի բակում կատարում են ուղղորդումներ, ՔՊ-ի վստահված անձինք՝ Հայկ Սահակյան, Եղիշ Տիգրանյան։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Բերդ քաղաք 38/43 ընտրատեղամաս, վստահված անձին խնդրել են տեղամաաից դուրս գալ, որից հետո մոտեցել է ոստիկանը, հրավիրել և ուղեկցել բաժին, 1 ժամ է բաժնում է, տեղեկատվություն չկա։ Անունը՝ Անուշավան Մանուչարյան:

***

Բերդի 38/40 ընտրատեղամասում գրանցված է 9 վստահված անձ, որոնցից 5-ը չեն կրում վստահված անձի տարբերակիչ նշան։ Նստած են շատ մոտ ընտրախցիկներին։ Նրանցից «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցը խոչընդոտում է լրատվամիջոցների աշխատանքը։

Տեսանյութն՝ այստեղ։

***

ՀՐԱՏԱՊ

Ընտրողի փոխարեն արդեն ստորագրել են ու քվեարնել, Ճամբարակ, 20/24

Բերդի 38/40 ընտրատեղամասում վստահված անձն առանց բեյջի է։

3 (13)

***

Սպիտակ, 22/22 տեղամասում արկղը ըստ կարգի կնքված չէ։

3 (14)

***

9/29 ընտրատեղամասի տեսախցիկները այս պահին չեն աշխատում։

***

Բերդի 38/41 ընտրատեղամաս: Մուտքի մոտ առկա են կուտակումներ: Չօգտագործված քվեաթերթիկները լցնում են տոպրակների մեջ։

***

36/14 Վայոց ձորում՝ Գետափ գյուղի ընտրատեղամաս, քվեարկում են միասին։

***

Այլ ուժերի ներկայացուցիչները փորձում են կոնֆլիկտ ստեղծել «Հայաստան» դաշինքի դիտորդի հետ՝ Սպիտակում։

***

Տաշիր, 25/45 ընտրատեղամաս։ Կես ժամվա ընթացքում 2 տատիկի բերեցին ու իրենց փոխարեն ընտրեցին։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Զինվորների կուտակում՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի 38/41 ընտրատեղամասի առջև:

Տեսանյութն՝ այստեղ։

***

32/22 ընտրատեղամասի դիմաց մեքենա կա կանգնած պետհամարանիշներով՝ 500DD05:

3 (15)

***

Արարատի մարզ, գյուղ Նորամարգ, ընտրատեղամասի hանձնաժողովի նախագահը 1 քվեաթերթիկ է փոխանցում՝ իբր աշխատակիցը մեկ հատ պակաս է տվել ընտրողին:

Տեսանյութն՝ այստեղ։

***

8/43 ընտրատեղամասի նախագահը հանձնաժողով կնիքը փոխանցել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, որն իր հերթին կնքել է շուրջ 500 ծրար։ Հիշեցնենք, որ ծրարի վրա որևէ նշում չպետք է լինի, այլապես ամփոփման նիստի ժամանակ այն կհամարվի չսահմանված նմուշի ծրար։

***

Հաղարծինի 38/13 ընտրատեղամասում քվեախցիկը տեսանելի է անցորդների համար։

3 (16)

***

Ստեփանավան 25/33 տեղամասում նույն անձը քվեարկում է 2 անգամ:

9/28 ու 9/29 մի ժամ է լույսերը չկան, ընտրությունները կանգնած են։

***

Արմավիր մարզի Սարդարապատի թիվ 16/19 ընտրատեղամասում, ըստ ականատեսների՝ ՔՊ-ի վստահված անձն ընտրատեղամասում բոլորին խանգարում է աշխատել, իսկ ոստիկանապետի ուղղորդմամբ՝ գործող ոստիկանները խոչընդոտում են ընտրությունների բնականոն ընթացքը՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատ մասնակցել ընտրություններին։ Ընդ որում, հանում են տարածքից նույնիսկ այն մեքենաները, որոնք առավոտյան ոստիկանների իմացությամբ են կայանել այնտեղ։

***

Ստեփանավան, Լոռու բերդ Ընտրատարածք 25/04 կտրոնի տուփը բաց է։

***

Գյումրու 11 դպրոցի 31-04 տեղամասում «24» համարի քվեաթերթիկը չեն տվել։ Ընտրողը պահանջել է։

***

Գավառ, 19/13 ընտրատեղամաս, քվեատուփը կնքված չի եղել, լրագրողի ահազանգից հետո է միայն կնքվել

***

ՀՐԱՏԱՊ

Այգեձորում Ավինյանը սադրում է քաղաքացիներին:

«Ձեռներով մի խոսա», «քեզ հանգիստ պահի». Ավինյանի ու քաղաքացիների միջև միջադեպ է եղել։

Իջևան, Ազատամուտ: 37/37 տեղամասի հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է 24 համարի քվեաթերթիկը, նա ռեզինից չի հանում բացառապես 24 համարի քվեաթերթիկը՝ պատճառաբանելով, թե բոլորը ռեզինով էր, միայն 24֊ինը մոռացան հանեն:

***

Ագարակում 35/65 ընտրատեղամասում ընտրում են զինվորներ, որոնք ակնհայտ ուղղորդված են ՔՊ ընտրելու:

***

«Ինձ կարելի է»․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընտրատեղամասում քարոզչություն անելու վերաբերյալ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու է, մտնելով թիվ 7/8 ընտրատեղամաս՝ ասել է. «ՔՊ»-ից ո՞վ ա ստեղ, դուխներդ տեղը, հաղթելու ենք»։

3 (17)

***

Լոռի, գյուղ Մարգահովիտ:

Քվեատուփի կնիքները վնասված են, ոչ նորմալ վիճակում է քվեատուփը:

3 (18)

***

Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ քաղաք, Թթուջուր գյուղի 20/32 ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահ այս մարդը՝ Վրեժ անունով, պահանջում է, որպեսզի «Հայաստան» դաշինքից տեղամասում մնա ընդամենը մեկ վստահված անձ։ Նշենք, որ մյուս կուսակցություններն ու դաշինքներն ունեն երկուական վստահված անձ։

Տեսանյութն՝ այստեղ։

***

Երևանի 8/43 տեղամասի հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկներ և ծրարներ է փչացնում, որոնք իր պատկերացմամբ չեն քվեարկել ՔՊ օգտին։ Սամվել Դերենիկի Մկրտչյանը հանդիսանում է Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հայրը։ Տեսանյութում հանձնաժողովի նախագահից պարզաբանումներ են պահանջում "Հայաստան" դաշինքի վստահված անձինք։
Քաղաք Գյումրի, ընտրատեղամաս 31/33
Անձը ներկայացել է ընտրատեղամաս առողջական խնդիրներ ունեցող որդու հետ, վերջիններիս, քվեախցիկից դուրս գալուց, դիմում է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը փորձելով ճշտել, թե ինչու տղամարդը որդու հետ մտնելիս չի գրանցվել: Արդյունքում ուղեկցող տղամարդը որդու հետ բարկացած դուրս է եկել ընտրատեղամասից թողնելով ընտրաթերթիկով ծրարը հանձնաժողովի անդամի սեղանին առանց դրոշմանիշի և արկղը նետելու:
***
Գյումրու 31/41 տեղամասում չհրկիզվող պահարանը բաց է, որի մեջ դրված են քվեաթերթիկները։
3 (20)
***
Տավուշի մարզի Բերդ համայնքի 38/41 ընտրատեղմաասում երկու անձ առանց գրանցվելու մտել են նույն քվեախուցը:
***
Ճամբարակ զինվորներին շարքով են բերում քվեարկության:
Տեսանյութն՝ այստեղ։
***
38/41 Բերդ
Զինվորը նախապես ճշտում է՝ ում պետք է քվեարկի:
***
Տավուշի մարզի Բերդ Բերդ համայնքի 38/41 տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա գունավոր նշումներ են արված։
Նույն տեղանասում 2100 ընտրողից մասնակցել է 996-ը։
3 (21)
***
Ուշադրություն
Երևանի Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղակայված 4/6 տեղամասում համար 24 թերթիկները բացակայում են, հատուկ խնդրելուց հետո նոր տրամադրում են:
***
ԲԵՐԴ 38/42
Վստահված անձանցից մեկը փորձում էր ուղղորդել քվեարկողներից մեկին, բայց հանձնաժողովի նախագահը մոտեցավ զգուշացրեց թաքուն, որ լրագրողները այդտեղ են։ Նաև երրորդ համարի քվեաթերթիկների գույնը նկատելիորեն տարբերվում է մյուսներից:
3 (22)
***
Փող են բաժանում, այս մեքենայի միջից
Արմավիրի Այգևան գյուղում, ՔՊ-ի համար այս մեքենայի միջից գումար է բաժանվում։
3 (23)
***
Նիկոլ Փաշինյանի շարասյունը ուղևորվում է հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի "Գռզո" առանձնատուն։
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի 38/30 ընտրատեղամասը գտնվում է գյուղապետարանի շենքում: Գյուղապետարանի պատուհանագոգերին դրված են ՔՊ-ի բուկլետները, գուղապետի ռազմական գծով տեղակալը, որը նաև ՔՊ-ի վստահված անձն է, ասում է` իբր դրել էին գետնին բերեցի, որ քամին չքշի: Լրագրողի պարտադրանքով՝ գյուղապետի ռազմական հարցերով տեղակալը խոնարհ գառի նման այդ քարոզչաթերթիկներն իջեցնում է հատակին:
16/23 տեղամասում Արմավիրի մարզպետարանի աշխատողները անապահով ընտանիքների տներ են մտնում «օգնություն» առաջարկում` Նիկոլին ընտրելու նախապայմանով:
***
Գյումրու թիվ 31/44 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը գաղափար չունի ընտրության անցկացման կանոններից և, ի պատասխան քաղաքացիների հարցերին, շեշտում է, որ այո՜, կարող են ծալել ընտրաթերթիկը` ծրարի մեջ դնելուց առաջ: Կամ էլ միտումնավոր է շեղում։
***
Ահազանգ. փակվել է ընտրատեղամասի դուռը, ընտրողների կուտակում է ձևավորվել
Ականատեսների պնդմամբ՝ ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի 16/55 ընտրատեղամասի դռները փակվել են ընտրողների առջև, ինչի պատճառով մարդկանց կուտակում է առաջացել:
3 (24)
***
Վայքի 36/32 ընտրատեղամաս է այցելել մարզպետ Արարատ Գրիգորյանը և ոչ մի կերպ դուրս չի գալիս։ Նրա ներկայությունը ընտրատեղամասում վարչական կոպիտ միջամտություն է:
***

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամասի մոտակայքում կարմիր բերետավորները քիչ առաջ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին: Իբրև թե կասկածել են ընտրակաշառք տալու մեջ: Սակայն, երբ տուժած անձանցի մեկը, ով նաև առողջական խնդիրներ ունի, արնաշաղախ վիճակում ուշագնաց է եղել, ծեծված անձանց սկսել են նրանց համոզել, որ չբողոքեն: Այժմ ևս իրավիճակը նշված վայրում խիստ լարված է:

***

Ուշադրություն

Ժամը 17։00-ի դրությամբ, ոստիկանապետ Վահե Ղազարյանն ուղղակի ցուցում է տվել անձնագրային և վիզաների վարչության պետին, որպեսզի այլևս որևէ անձի տեղեկանք չտրամադրի ընտրության մասնակցելու համար։ Բոլորին ուղղարկել են դատարան․ ոստիկանապետի մտահոգության պատճառը ընտրողների շրջանում ակտիվության աճն է։

***

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը հենց հիմա դռնեդուռ ընկած՝ վախեցնելով մարդկանց ստիպում է գնալ ընտրատեղամաս և քվեարկել Քաղաքացիական պայմանագրին:

***

Գյումրիի Անի թաղամասի 31/07 ը ընտրատեղամասում Հայաստան դաշինքի թանաքոտված քվեաթերթիկներ են հայտնաբերել առավոտյան, դաշինքի ներկայացուցչի խոսքով հայտնաբերելուց հետո մարել են՝ այսինքն օգտագործման համար էչ պիտանի է համարվել:

***

Գյումրու Մուշ թաղամասի 31/15 ընտրատեղամասում քաղաքացին եկել է ՔՊ շապիկով, գլխարկով, որը դիտարկվում է քարոզչական քայլ և անթույլատրելի է։ Ոստիկանները քայլեր չեն ձեռնարկել կանխելու համար, և նա հանգիստ քվեարկել է։

3 (25)

Ընտրախախտումների մասին մյուս մանրամասները՝ BIG BROTHER տելեգրամյան ալիքում։

Այս խորագրի վերջին նյութերը