Քաղաքական

19.06.2021 20:27


Ի՞նչ վիճակ է ընտրական տեղամասերում

Ի՞նչ վիճակ է ընտրական տեղամասերում

168.am–ի ընտրական տեղամասերում աղբյուրների փոխանցմամբ` այս պահին ուշագրավ իրավիճակ է Երևանի մի շարք տեղամասերում։

Պարզվում է` դիտորդական կազմակերպությունների անդամները տեղամասեր այցելելիս անտեսում են ընտրական գործընթացի էական խախտումները` փոխարենը դիտորդության իմիտացիա ստեղծում` աննշան, ոչ էական հանգամանքների վրա ուշադրություն դարձնելով։

Մասնավորապես, դիտորդները նկատողություն են անում, թե օրինակ մատնահետքերի սարքերի մոտ ինչու չկան դրված թաց անձեռոցիկներ, կամ ինչու պահպանված չէ սեղանների միջև 1,5 մետր հեռավորությունը, բայց աչք են փակում այն հանգամանքի վրա, որ քվեաթերթիկները հարյուրներով լցված են հատակին չհրկիզվող պահարաններում պահելու փոխարեն։

Պատճառաբանությունը հետևյալն է` չհրկիզվող պահարաններում տեղ չկա։

Գետնին նետված քվեաթերթիկները գիշերը ի պահ են տրվելու ծառայություն իրականացնող ոստիկանին, իսկ կա՞ երաշխիք, որ ոստիկանը շահագրգիռ անձանց պատվերով կոնկրետ որևէ ուժի քվեաթերթիկների վրա նշումներ չի անելու։

Երբ մարդիկ տարակուսել են այս առնչությամբ, դիտորդական կազմակերպության ներկայացուցիչներն ասել են, որ խնդիր չէ, ու կարելի է քվեաթերթիկները գետնին գցել։

Այս խորագրի վերջին նյութերը