Քաղաքական

19.06.2021 19:41


ՀՔԾ քննիչները ևս գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. ակնկալում ենք, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան

ՀՔԾ քննիչները ևս գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. ակնկալում ենք, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց «Հայաստան» դաշինքի թիմակիցների նկատմամբ ճնշումների, գործ սարքելու փորձերի մասին՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի ձերբակալությանը.

«Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է»:

Նա ընդգծեց՝ ակնկալում են, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի: Վարդևանյանի խոսքով՝ այդտեղ երկրորդ տարբերակ չկա:

Նա նաև մատնանշեց ՄԻՊ-ի հայտարարությունը, ըստ որի ՔՊ պատգամավորի թեկնածուն մարդկանց ստիպողաբար բերել է հունիսի 17-ի հանրահավաքին՝ հարց հնչեցնելով՝ այդ անձը ձերբակալվա՞ծ է.

«Ես տեղեկություն ունեմ, որ ստուգողական գործողություններ են անում»:

Հիշեցնենք, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության մասին որոշումը կհրապարակվի ժամը 20.00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը