Քաղաքական

19.06.2021 18:34


Առնետները խուճապահար լքում են խորտակվող նավը

Առնետները խուճապահար լքում են խորտակվող նավը

Yerkir.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի երեկվա բազմահազարանոց և աննախադեպ մարդաշատ հանրահավաքից հետո, վերջնականապես համոզվելով, որ այլևս ամեն ինչ վերջացած է, և փրկության ելքեր չկան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առավել հայտնի ներկայացուցիչները արագորեն քայլեր ձեռնարկել երկրից ճողոպրելու ուղղությամբ: Շատերն արդեն ամրագրել են հունիսի 20-ի երեկոյան և 21-ի առավոտյան դեպի Եվրոպա և ԱՄՆ ուղղություններով ավիատոմսեր: Նրանց տրամադրությունն այն աստիճան է ընկել, որ անգամ քվեարկության մասնակցելու և ընտրատեղամաս գնալու «հավես» չունեն:

Հավաստի տեղեկություններ կան նաև, որ իշխանական թիմի երկու «խոշոր ձկները»՝ Խաչատուր Սուքիասյանը կամ նույն ինքը՝ Գռզոն, ինչպես և Գուրգեն Արսենյանը, տոմսերի վրա հույս չդնելով, իրենց և իրենց ընտանիքի անդամների ու մերձավոր շրջապատի առանձին ներկայացուցիչների համար նախատեսել են հատուկ չարտերային չվերթներ:

Միշտ էլ այդպես է եղել, խորտակվող նավն առաջինը լքում են առնետները:

Այս խորագրի վերջին նյութերը