Մեկնաբանություն

19.06.2021 15:23


ԺՈՂովուրդ vs ԺԵԽովուրդ

ԺՈՂովուրդ vs ԺԵԽովուրդ

Այսօր այսպես ասած՝ «լռության օր» է: Այսինքն, քվեարկությունից մեկ օր առաջ, ըստ ընդունված խաղի կանոնների, ըստ գործող «Ընտրական օրենսգրքի» պահանջների, թեկնածու առաջարդված կուսակցույթունները, դաշինքները, համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուները քվեարկության նախօրեին (նաև՝ քվեարկության օրը, մինչև քվեարկության ավարտը) իրավունք չունեն զբաղվել քարոզչությամբ (հակաքարոզչությամբ):

Սակյան հունիսի 19-ի օրվա կեսն էլ չէր անցել, ինչ արձանագրվեց, որ հակահայ-նիկոլականները, ի դեմս մի քանի թեկնածուների, կոպտորեն խախտել են խաղի կաննոներն էլ, օրենսգիրքն էլ, ու՝ առհասարակ (https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225847829206569 ):

Ամենևին կարելի է չկասկածել, որ առնվազն վիրտուալ տարածքում, զանազան սոցցանցերում նիկոլ փաշ(ալիև)ն ու նրա թրքահպատակները այսօր, նաև վաղը իրենց ընդգծված ագրեսիվ են պահելու, սևեռուն հակաքարոզչություն են իրականացնելու: Մի խոսքով, որքան կարող են՝ իրենց լկտի, սանձարձակ ու անշնորհք են պահելու:

Այդ ընթացքում, կարելի է չկասկածել, որ նրանք փորձելու են «ականջ մազոլ անել»՝ շարունակ կրկնելով «ժողովուրդ» բառը:

Դրանց վերաբերյալ հազիվ թե կարելի է ավելի դիպուկ արտահայտվել, քան դա արել է մեծն Թումանյանը, ավելի քան 110 տարի առաջ գրած, բայց տակավին ակտուալ իր «Անկեղծ չենք» հոդվածում. «…Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․

«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում․․․

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,

անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

-Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից»։

Մինչդեռ ջոկել, այդ թվում՝ ընտրել, զանազանել անհրաժեշտ է:

Եկեք, այնուամենայնիվ, ջոկենք իսկականը կեղծիքից:

Հունիսի 17-ին, նիկոլ փաշ(ալիև)ի համար մեյդան բերված «ժողովուրդը» կեղծ էր, արհեստական: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառներով. նախ, պետական հնարավոր ու անհնար հաստատություններից (պարզվում է, նաև՝ հոգեբուժարաններից), պետական հիմնարկներից նիկոլ փաշ(ալիևի) հրահանգով, մարդկանց վնաս պատճառելու, գործից ազատելու և նման այլ հոգեբանական ու նաև արդեն մի շարք դեպքերում իրականացված սպաշնալիքներով, բերել էին հրապարակ:

Բերել էին՝ բազմություն ցույց տալու համար: բերել էին, շատ լավ հասկանալով, որ նման կերպ բերվածների առնվազն կեսին տրամադրում են իրենց իսկ դեմ:

Բայց մի 20 հազար հոգի, իրենց իսկ ասելով, հավաքել էին:

Անշուշտ, կային նաև կամավոր եկածներ նիկոլի հավաքույթում: Դա այն կատեգորիայի ներկայացուցիչներն էին հիմնականում, որոնց շատերը անվանում են՝ «ժեխ»: Ու չնայած հայկական հասարակության մեջ կաստայականություն չկա, ինչպես ասենք, հնդիկների պարագայում է: Բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ ձևավորվել ու վերջին տարիներին ագրեսիվ դրսևորվում է մի նման կաստա՝ «ժեխը», որի ներկայացուցիչների բնութագրական հատկանիշներն են. ծայրահեղ անգրագիտությունը, փնթի ու անլվա տեսքը, վերին աստիճանի ագրեսիվությունը հասարակության նկատմամբ, աղանդավոր-կռապաշտի պահվածք ու «աշխարհընկալում»:

Հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում դրա նախորդ օրվանից եռապատիկ ավելի մեծ բազմություն էր հավաքվել՝ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպմանը: Բայց հարցը միայն այն չէ, որ երկրի փրկության համար բազմապատիկ ավելի շատ մարդ էր եկել:

Հարցն այն է, որ այդ 70-80 հազարը նախ իրենց ցանկույթամբ էին եկել, երկրորդ. ուղղակի աչքի էր զարնում հավաքվածների որակական տարբերությունը:

Եթե հակիրճ, ապա կարելի է ասել՝ ժողովուրդն՝ ընդդեմ ժեխովուրդի…

Բայց ամենից էականն այն է, որ հունիսի 18-ին բոլորին տեսանելի երևաց ակնհայտը. Նիկոլ փաշ)ալիևն) ու իր նիկոլիկները այլևս զրկվել են «ժողովուրդ» բառը չարչարելու ֆիզիկական հնարավորությունից: Ինչպես ասես՝ ժողովուրդ, եթե ժողովրդի մեծ ու որակյալ մասը ոչ միայն քեզ հետ չէ, այլև քո դեմ է, ինչն էլ արձանագրվելու է հունիսի լույս 21-ի գիշերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը