Քաղաքական

19.06.2021 13:13


Իշխանությունը անմարդկային ճիքեր է գործադրում պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանք ապահովելու ուղղությամբ

Իշխանությունը անմարդկային ճիքեր է գործադրում պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանք ապահովելու ուղղությամբ

Դեժավյու թելեգրամյան ալիքը գրում է.

Իշխանությունը անմարդկային ճիքեր է գործադրում պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանք ապահովելու ուղղությամբ: Երեկ գիշերվա ընթացքում դատախազությանը ոտքի են հանել, ասել են՝ արագ մտեք դատարան, կալանքի տանելու համար:

Մասնավորպես, գիշերը, սկզբից գնացել են ԿԸՀ, տվել են ինչոր դիմում: Այնուհետ, պարզել են որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձեռբակալման բողոքով, որը առավոտյան մակագրվել է Երևանի Ավան նստավայր, դատավոր Մանվել Շահվերդյանին: Առավոտվանից, Շահվերդյանին են զանգահարում Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, և ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Դատավորին ստիպում են, չնայած նրա որ հիմքերը բավարար չեն, հանցակազմը բացակայում է, ձեռբակալումը համարել իրավաչափ:

Այս խորագրի վերջին նյութերը