Լրահոս

19.06.2021 12:01


Շիրակի մարզում բախվել են Nissan-ն ու Opel-ը, 6 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ

Շիրակի մարզում բախվել են Nissan-ն ու Opel-ը, 6 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ

Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ավետիս Գասպարյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Զավեն Սարգսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ պարզվում է՝ որ ավտոմեքենայի, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Մարիամ Հարությունյանը, ՌԴ քաղաքացիներ՝ 34-ամյա Արթուր Աբրահամյանը, 65-ամյա Սուրեն Աբրահամյանը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հասմիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը