Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին. հայտարարություն
Մայր աթոռը Սուրբ Էջմիածնին կոչ է անում ազատ արձակել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:
Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին եւ գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող եւ իրավունքները ոտնահարող գործողություններից»,-նշվում է հայտարարության մեջ։