Քաղաքական

18.06.2021 20:30


Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան

Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան

Քարոզարշավի ժամանակ մենք հասկացանք, որ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

««Հայաստան» դաշինքը տեսնում են որպես ուժ, որը ամսի 21-ին կվերցնի պետության կառավարման ղեկն ու դուրս կհանի Հայաստանն այս իրավիճակից։ Շատ գործ կա անելու, բոլորս ուս ուսի տված, ձեռքներս քշտած 24 ժամ պետք է աշխատենք, որ ուղղենք մեր երկրի ողնաշարը»,-ասաց նա։

Վահե Հակոբյանը նշեց՝ բոլոր խնդիրները կարելի է միավորել 3 ուղղության մեջ՝ անվտանգություն, տնտեսական կայուն զարգացում ու արդարություն։

«Մեր հաղթանակին մնացել է երկու օր, հունիսի 20-ին մերժում ենք պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, դավաճանությունը»,-նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը