Քաղաքական

18.06.2021 18:01


Ծեծկռտուք՝ համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն են միմյանց ծեծի ենթարկել (տեսանյութ)

Ծեծկռտուք՝ համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն են միմյանց ծեծի ենթարկել (տեսանյութ)

Hetq.am-ը գրում է. Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։

Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։

Ոստիկանության լրատվականից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն չունեն, զանգահարենք ավելի ուշ։

Այս խորագրի վերջին նյութերը