Քաղաքական

18.06.2021 13:48


ՔՊ-ն գյուղական համայնքներում ամենաբարձր վարկանիշը ունի, Երևանում՝ «Հայաստան» դաշինքը

ՔՊ-ն գյուղական համայնքներում ամենաբարձր վարկանիշը ունի, Երևանում՝ «Հայաստան» դաշինքը

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը քիչ առաջ ներկայացրեց կազմակերպության վերջին հարցումները։

Հարցին, թե 2021 թվականի հունիսի քսանին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, (ըստ բնակավայրերի) քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ՝

ՔՊ- գյուղական համայնքներ 32.9%, մարզային քաղաքներ 26.1%,
Երևան 16.4%

«Հայաստան» դաշինք-գյուղական համայնքներ 18.2%, մարզային քաղաքներ 34 %, Երևան 35.2%

«Պատիվ ունեմ» գյուղական համայնքներ 8%, մարզային քաղաքներ 8.9%, Երևան 15.3%

ԲՀԿ գյուղական համայնքներ 7.2%, մարզային քաղաքներ 4.6%, Երևան 4.2%

«Լուսավոր Հայաստան» գյուղական համայնքներ 2%, մարզային քաղաքներ 7.1% , Երևան 6.9%

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը