Ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի աջակիցներին ու համախոհներին հրավիրում է բաժիններ և սպառնում
NEWS.am-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 17-ին, Քաղաքացիական պայմանագրի հանրահավաքի սակավամարդ լինելով պայմանավորված՝ կառավարությունից ուղիղ ցուցում է տրվել ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին, որ «Հայաստան» դաշինքի բոլոր ակտիվիստներին, համակիրներին, նույնիսկ մարդկանց, որոնք պարզապես համարվում են «Հայաստան» դաշինքի գաղափարները կիսող, հրավիրեն ոստիկանություն՝ ընտրակաշառքի կանխարգելման միջոցներ իրականացնելու պատրվակով։
Իրականում նպատակն այն է, որ ոստիկանության ստորաբաժանումները մարդկանց սպառնալիքներով ստիպեն չընտրել «Հայաստան» դաշինքին։
Մենք տեղեկություն ստացանք այն մասին, որ այս ցուցումը դրական չի ընդունվել իրավապահների կողմից, ոստիկանները հիմնականում հրաժարվել են նման ապօրինի գործողություններ ձեռնարկել, բայց եղել են նաև ոստիկաններ, որ գնացել են այդ քայլին։