Աշխարհ

18.06.2021 12:29


Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Այսօր Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը՝ 08:31-ին:

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տեղեկատվության համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 24 կմ հեռավորության վրա՝ Սամեբա գյուղից ոչ հեռու:

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը