Աշխարհ

18.06.2021 12:24


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

Հունիսի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 657 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 357 591, այստեղից ապաքինվել է 343 377 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 131:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 593 փորձարկում, այդ թվում 15 354-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 239-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.35% է, վերջին 14 օրվանը՝ 2.47%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 225 666 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 441 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 825 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 599 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը