Քաղաքական

18.06.2021 11:50


Գորիսի ոստիկանապետը զբաղված է ապօրինություններով, ոչինչ, քիչ է մնացել իրենց․ Գորիսի փոխքաղապետ

Գորիսի ոստիկանապետը զբաղված է ապօրինություններով, ոչինչ, քիչ է մնացել իրենց․ Գորիսի փոխքաղապետ

Ընդամենը մեկ հոգու ցուցմունքով այսօր ոստիկանները ձերբակալել են Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանին․

«Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։

Մենք կապվեցինք Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ, ով մեզ հետ զրույցում Հայկ Խաչատրյանի ձերբակալությունը ապօրինի համարեց․

«Գորիսի ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ զբաղվում է ապօրինություններով։ Ոստիկանապետը փոխանակ պատասխան տա, թե ոնց է Փաշինյան Նիկոլի հավաքը ապօրինի ձևով ընդառաջել և իրականացրել, իրականացնում է ապօրինի ձերբակալություններ»,-ասաց Հովսեփյանը։

Փաստորեն, մեկ հոգու ցուցմունքո՞վ են տնօրենին ձերբակալել՝ հարցրինք քաղաքապետին․

«Իհարկե։ Ոչինչ, քիչ է մնում իրենց։ Խաչատրյան Հայկի ձերբակալությունը ինքնին ապօրինի գործողություն է, և իրականացնում են պատվերով։ Սա ընդամենը պատվեր է, իրենք էլ պատվեր կատարող են, օրենքի հետ կապ չունեն»,-ասաց Հովսեփյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը