Լրահոս

18.06.2021 10:38


Երևանում «Մոսկվիչ»-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին, ինչից հետո հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

Երևանում «Մոսկվիչ»-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին, ինչից հետո հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վարդան Շ-ն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի խճուղու թիվ 101/2 հասցեի դիմացի երկաթե ճաղավանդակներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ, որը վերածվել է մոխրակույտի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը