Քաղաքական

17.06.2021 20:57


Մարզաշխարհի ներկայացուցիչներին կոչ եմ անում իրենց ձայնը «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին

Մարզաշխարհի ներկայացուցիչներին կոչ եմ անում իրենց ձայնը «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին

Մարզաշխարհի ներկայացուցիչներին կոչ եմ անում իրենց ձայնը տալ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։

Այսօր եկել է պահը,երբ թեև Իշխանությունները համատարած ատելության մթնոլորտ են տարածում երկրով մեկ, մենք պարտավոր ենք դրան հակառակ, յուրաքանչյուրս մեր ոլորտում անել հնարավոր ու անհնարին ամեն բան Հայաստանի հզորացման, արցախցուն կրկին ժպիտ պարգևելու համար։ Նպատակին հասնելու ճանապարհներից մեկն էլ նորին մեծություն սպորտն է, որի կարևոր դերը երկրի ու Ազգի ճանաչման հարցում հայտնի է բոլորին։ Ահա թե ինչու այսօր առավել քան երբևէ, մեզ շատ են պետք հաղթանակները նաև մրցազպարեզներում ուշքի գալու և մեր կորացած մեջքը ուղղելու համար։ Իսկ դրա համար, շատ կարևոր է որ միջազգային մրցազպարեզներում Հայաստանը ներկայացնող մարզիկներն իրենց թիկունքին ամուր պետականության շունչ զգան։

Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով համազգային աղետի իշխանությանը հաշված ժամեր են մնացել։ Նա տեսանելի հոգեվարքի մեջ է արդեն տևական ժամանակ։ Այսօր նիկոլի գոյությունը վիրավորում է մեր ողջ Ազգի բանականությանը։ Արդեն երեք տարի մենք Ազգովի դարձել ենք այս քաղաքական խելագարի զոհը։ Դեռ ունենք 1-2 օր ժամանակ, մինչև որոշում կայացնելը։ Ես հավատում եմ Հայոց մարզաշխարհի մարդկանց խելամտությանը, ուստի եկեք միասին Նիկոլին ու նրա թիմին կրկին ուղարկենք այնտեղ, որտեղից դուրս պրծան այս ապիկարները երեք տարի առաջ ՝ քաղաքական աղբանոց։

Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը