Քաղաքական

17.06.2021 18:30


ԱԱԾ-ն Գորիսում «Հայաստան» դաշինքի թիմակիցներին կանչում է իբր ընտրությունների վերաբերյալ բացատրական աշխատանքներ վարելու

ԱԱԾ-ն Գորիսում «Հայաստան» դաշինքի թիմակիցներին կանչում է իբր ընտրությունների վերաբերյալ բացատրական աշխատանքներ վարելու

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք որևէ արդյունք չեն տվել։

Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։

Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի»։

Այս խորագրի վերջին նյութերը