Քաղաքական

17.06.2021 15:55


Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը․ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հայտարարությունը

Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը․ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հայտարարությունը
«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հայտարարությունը
Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը
Երեկ Եղեգնաձորում ոստիկանության ծառայողներն ակնհայտ ապօրինի ու անհամաչափ ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:
Այսօր տեղեկացել ենք, որ ոստիկանության ծառայողները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին՝ մի քանի ժամ պարալիզացնելով քարոզչական աշխատանքները: Չնայած ոստիկանությունից ստացած հավաստիացումների, որ քաղաքական պատվերներ չեն կատարելու ու ընտրական մրցակցությունը չեն խախտելու` վերջին օրերի իրադարձությունները լրիվ այլ իրավիճակի մասին են վկայում: Ստեղծված պայմաններում կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը:
Զգուշացնում ենք, որ այսուհետ ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը: Դրանից ելնելով մենք կկատարենք համապատասխան հետևություններ:

Այս խորագրի վերջին նյութերը