Քաղաքական

17.06.2021 15:26


Շիրակի մարզպետը ԱԱԾ-ով սպառնում է գյուղապետերին, որ մասնակցեն Փաշինյանի հանրահավաքին

Շիրակի մարզպետը ԱԱԾ-ով սպառնում է գյուղապետերին, որ մասնակցեն Փաշինյանի հանրահավաքին

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզի բոլոր գյուղապետերին սպառնալից տոնով պարտադրում է մասնակցել Փաշինյանի՝ Երևանում կայանալիք այսօրվա հանրահավաքին և հնարավորինս շատ մարդ տանել։ Հրամանը չկատարելու դեպքում Հարությունյանը գյուղապետերին սպառնացել է, թե ԱԱԾ-ն մեկ առ մեկ կայցելի նրանց տուն։

Փաշինյանի և նրա թիմի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին ահազանգեր Yerkir.am-ը ստանում է գրեթե ամեն օր։ Ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ականների այս խիստ տագնապային և նյարդաին վիճակը խոսում է այն մասին, որ իշխանությունները գնում են պարտության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Փաշինյանն Ապարանից և շրջանի բոլոր գյուղերից իր հետ Սյունիք է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հարող անձանց՝ նրանց ազգուտակով հանդերձ: Դեպի Սյունիք «գործուղվողներից» են եղել նաև մեծ թվով կանայք ու երեխաներ: Ապարանի մեր աղբյուրի հաղորդմամբ՝ երկու օր առաջ էլ բոլոր դպրոցների ուսուցչական կոլեկտիվերին ու տնօրեններին խաբեությամբ տարել են քարոզարշավների՝ ի սկզբանե ասելով, թե հանդիպելու են կրթության վարչության պետի հետ: Ապարանում, կարճ ասած, շունը տիրոջը չի ճանաչում:

Yerkir.am-ը ահազանգ էր ստացել նաև այն մասին, որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն է հրատապ կարգով իր մոտ կանչում մարզի դպրոցների տնօրեններին և պարտադրում ընտրողների ցուցակներ ներկայացնել։

Այս խորագրի վերջին նյութերը